ID Bank

ID Bank

·2 days ago

Dwh բիզնես վերլուծաբան

Apply now

Location

onsite, Yerevan, Armenia

Commitment

Full Time

Level

Junior (<2 years)

Required skills

Business AnalysisSystems AnalysisBusiness Process AnalysisTechnical Requirements WritingTest Scenario DesignSoftware TestingProject ManagementUser DocumentationSQLVendor CoordinationSystems IntegrationUser AcceptanceruRussian LanguageTeamworkProblem SolvingAttention to Detail

Job Description

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է մոտիվացված և խելացի թիմի անդամի, ով կմիանա թիմին որպես DWH Բիզնես վերլուծաբան։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Նախագծերի բիզնես/համակարգային վերլուծություն,
  • Բիզնես գործընթացների, տեխնիկական առաջադրանքների կազմում և տրամադրում ծրագրավորողներին,
  • Օգտատերերի առօրյա աշխատանքի հետ կապված սցենարների, ինչպես նաև թեստավորման սցենարների ձևակերպում,
  • Իրագործված նախագծերի թեստավորում,
  • Փոխգործակցություն Բանկի գործընկերների հետ (ինտեգրատորների և վենդերների հետ),
  • Առաջադրանքների պատվիրատուների (բանկի առանձին ստորաբաժանումների) համար իրագործված լուծումների հանձնման/ընդունման կազմակերպում,
  • Համակարգի օգտատերերի համար ուղեցույցների պատրաստում/թարմացում.

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

  • Բարձրագույն կրթություն,
  • Նվազագույնը 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
  • Բիզնես/համակարգային վերլուծաբանի աշխատանքային փորձ (պարտադիր),
  • Նախագծերի կառավարման փորձ (ցանկալի),
  • Օգտատերերի համար ուղեցույցներ կազմեու փորձ,
  • SQL -ով աշխատելու փորձ (նվազագույնը բազային մակարդակով իմացությունը ցանկալի է),
  • Ռուսերենի լավ իմացություն՝ համակարգի ինտեգրատորի հետ հաղորդակցության և գրագրության համար,
  • Թիմում աշխատելու պատրաստակամություն,
  • Պարտաճանաչություն և պատասխանատվության զգացում,
  • Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու կարողություն,
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն,
  • Խնդիրներին արագ և արդյունավետ լուծում տալու կարողություն,
  • Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,
  • Ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում,
  • Գործարար էթիկայի նորմերի իմացություն և կիրառում.

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հետևյալ հղումով: Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։ ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://idbank.am/

Ready to join the team?

Apply now